Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը «Աուտիզմ» թեմայով, որին հրավիրված էին մանկավարժներ, բուժաշխատողներ, հոգեբաններ:

 

Հակիրճ ներկայացնում ենք զեկույցը: 

 

Աուտիզմը համարվում է մեր դարի կարևորագույն խնդիրներից մեկը: Այն, լինելով ըստ էության ամբողջությամբ չբացահայտված երևույթ, գտնվում է տարբեր ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում, որոնց թվում են բժիշկները, հոգեբանները, նյարդահոգեբանները, լոգոպեդները, մանկավարժները և այլոք, որոնց նպատակն է բացահայտել աուտիզմ երևույթը և օգնել աուտիկ մարդկանց ադապտացվել հասարակությանը: 

 

Զեկույցում ներկայացված են.

 

  1. Ինչ է աուտիզմը: 
  2. Աուտիզմի պատմություն
  3. Վիճակագրություն
  4. Առաջացման հնարավոր պատճառներ
  5. Հիմնական բնութագրական հատկությունները
  6. Դասակարգում
  7. Աուտիզմի հայտնաբերումը
  8. Հասարակության իրազեկումը ու իրազեկվածությունը
  9. Աուտիզմը և ինտելեկտը
  10. Հայտնի աուտիկները 
  11. Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում
  12. Տարբերակում այլ խանգարումներից՝ սենսոր ալալիա:

 

1. Ինչ է աուտիզմը: 

 

Աուտիզմը զարգացման խանգարում է, որը դրսևորվում է հաղորդակցման սոցիալիզացիայի, վարքագծի հարմարողականության ու խոսքի խանգարումներով: 

 

2. Աուտիզմի պատմությունից

 

Աուտիզմը համարվում է XX դարի երևույթ, սակայն դեռևս XVIII դարում բժշկական գրականության մեջ նկարագրվվել են մարդիկ, ովքեր ունեցել են աուտիզմի բնորոշումներ: Օրինակ՝ նրանք չէին խոսում, խուսափում էին շփումից, ունեին աննախադեպ հիշողություն:

 

Այն որոշ գիտնականներ համարել են մուտիզմ, որն առաջացել է մտավոր ֆունկցիայի խանգարման հետևանքով: Աուտիզմը մինչև վերջին 20-ամյակն անհասկանալի է եղել ԱՊՀ երկրների մասնագետների մեծամասնության շրջանում, աուտիկներին համարել են մտավոր հետամնացներ, հոգեկան հիվանդներ և այլն, ինչի արդյունքում աուտիկները հայտնվել են իրենց համար կործանարար ազդեցություն ունեցող հաստատություններում: 

 

Այն համարվել է շիզոֆրենիայի տարատեսակ. այդպես է բնութագրել շվեյցարացի հոգեբույժ Բլեյլերը: Աուտիզմը որպես համախտանիշ առաջին անգամ նկարագրել է ամերիկացի հոգեբույժ Լեո Կանները 1943թ.

 

Կանները ներկայացրել է աուտիզմի ժամանակ հետևյալ ախտանշանները.

 

  1. մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելու անընդունակություն,
  2. խոսքի զարգացման հապաղում,
  3. ոչ հաղորդակցական (ոչ կոմունիկատիվ) խոսք,
  4. էխոլալիայի արտահայտում (բառերի ու խոսքի կրկնում),
  5. կրկնվող ստերիոտիպ խաղեր,
  6. ձգտում միապաղաղության,
  7. հիանալի մեխանիկական հիշողություն,
  8. ախտանիշների դրսևորում կյանքի առաջին 30 ամիսներից:

 

Անկախ Կաններից 1944 թ. ավստրիացի հոգեբույժ Հանս Ասպերգերը նույնպես նկարագրում է այս խնդիրը՝ որպես առանձին համախտանիշ

 

 

3. Վիճակագրություն

 

Աուտիզմ երևույթն է՛լ ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները: Այսօր աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, աուտիկ երեխաների քանակը տարեցտարի ավելանում է: Ամբողջ աշխարհում վերջին տասնամյակում աուտիզմով երեխաների թիվն ավելացել է 10-15 անգամ: Հնարավոր է դա կապված է աուտիզմի մասին մասնագետների գրագիտության բարձրացման հետ՝ նաև մեր հանրապետությունում: Ըստ վիճակագրության աուտիզմը տղաների մոտ հանդիպում է 4-5 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ:

 

4. Առաջացման պատճառներ

 

Ինչի հետևանքով է առաջանում աուտիզմը, մինչև այժմ բացահայտված չէ, տարբեր գիտնականներ տարբեր կարծիքներ են արտահայտում, ոմանք գտնում են, որ դա էկոլոգիայի հետ է կապված, մյուսներն այն կապում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, իսկ գիտնականների մի մասն էլ այն կապում է FOXP2 CNTNAP2 գեների հետ, որոնք պայմանավորում են լեզվական հմտությունների ձևավորումը, որ իբրև դրանց մուտացիայի արդյունքում առաջանում է խոսքի բացակայություն (հապաղում) ու հաղորդակցման հմտությունների անկում: Խոսվում է նաև աուտիզմի ժառանգական նախատրամադրվածության մասին: 

 

5. Հիմնական բնութագրական հատկությունները.

 

  • խոսքի օրինաչափությունները խանգարված են,
  • լեզվի օրինաչափությունները խանգարված են,
  • խանգարված է ոչ խոսքային շփումը,
  • հիպո-ամիմիկ, ոչինչ չասող դեմք՝ հայացքն ուղղված անորոշություն,
  • ժեստերի բացկայություն կամ քիչ կիրառում,
  • խոսքի արտահայտչականության խանգարում,
  • միապաղաղ կրկնվող վարքագիծ,
  • կրկնվող շարժումներ,
  • ֆիքսացիա այս կամ այն երևույթի վրա,
  • չի արձագանքում ձայներին,
  • վախ չունի:

 

6. Դասակարգում. 

 

  • մանկական աուտիզմ,
  • ատիպիկ համախտանիշ,
  • Ասպերգերի համախտանիշ,
  • Ռետտի համախտանիշ,
  • մանկական հասակի դեզինտեգրատիվ այլ խանգարումներ:

 

7. Աուտիզմի հայտնաբերումը

 

Ինչպես հայտնաբերել աուտիզմը: Աուտիզմն ընդունված է համարել զարգացման բարդ խանգարում, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 տարիների ընթացքում: Այն կարող է դրսևորվել կյանքի առաջին ամիսներից, երբ երեխան խուսափում է մեծահասակի հետ շփումից, չի հպվում մայրիկին, չի ձգում ձեռքերը, չի ձգվում դեպի մայրիկը, չի նայում աչքերին, փախցնում է հայացքը, չի ժպտում մայրիկին, նա կարող է նույնիսկ ձայներին չարձագանքել: Աուտիզմը հատկապես կարող է հայտնաբերվել խաղահրապարակում՝ աննկատ երեխայի վարքին  հետևելու և այլ երեխաների հետ համեմատելու պայմաններում: Մանկական հասակի դեզինտեգրատիվ խանգարումը կարող ե դրսևորվել ավելի ուշ տարիքում, ինչի հետևանքով երեխան կորցնում է վարքային, հաղորդակցման, խոսքային հմտությունները:

 

8. Հասարակության իրազեկումն ու իրազեկվածությունը

 

Այսօր հասարակությունն ավելի իրազեկված է աուտիզմ երևույթի վերաբերյալ, ինչն արդյունք է հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման, սակայն, այնուամենայնիվ շատ կարևոր է երևույթի մասին իրազեկում իրականացնել մանկավարժական առաջին օղակի համար հատկապես, քանի որ դասվարներն ու դաստիարակները միանշանակ պետք է ճանաչեն աուտիկ երեխային և գիտակ մոտեցում ցուցաբերեն նրանց: 

 

9. Աուտիզմը և ինտելեկտը

 

Կան տարակարծություններ աուտիկների մտավոր կարողությունների վերաբերյալ, որոշ գիտնականներ գտնում են, որ աուտիզմի դեպքում մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացություն ունեցողները, սակայն գիտնականների մի ստվար մասի կարծիքով աուտիկների մեծամասնությունը տիրապետում է փայլուն հիշողության, և նրանց ճիշտ ու գրագետ ադապտացիայի դեպքում նրանք հնարավոր է ո՛չ միայն չզիջեն իրենց գիտելիքներով զարգացման խանգարում չունեցողներին, այլև նրանց մտավոր զարգացման մակարդակը կարող է լինել ավելին, սակայն, և՛ զարգացման խանգարում ունեցողների, և՛ չունեցողների մոտ կարող է հանդիպել մտավոր կարողությունների ցածր մակարդակ:

 

10. Հայտնի աուտիկները 

 

Հայտնի աուտիկների շարքին կարելի է դասել հետևյալ անունները՝ Մոցարտ, Ագաթա Քրիստի, Դարվին, Էյնշտեյն, Նյուտոն, ֆիզիկոս Փոլ Դիրաք և այլոք: 

 

11. Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում

 

Աուտիկ երեխաների ինտեգրումը հանրակրթական հաստատություններ հնարավոր է, եթե ի սկզբանե նրանց հետ տարվի ճիշտ ու գրագետ աշխատանք և նրանք ադապտացվեն հասարակությանը, ինչևէ, դա պետք է իրականացվի միայն համապատասխան մասնագիտական համալրում ունեցող հաստատություններում, որտեղ կլինեն հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, և նրանց հետ աշխատող մանկավարժական կազմը նույնպես պետք է լինի գրագետ պատրաստված:

 

12. Տարբերակում այլ խանգարումներից 

 

Աուտիզմն ունի հստակ ախտանիշերի շարք, սակայն շատ հաճախ այն շփոթում են այլ խնդիրների հետ, օրինակ, ծանր սենսորային ալալիայի դեպքում հնարավոր է երեխան չարձագանքի իրեն դիմելուն, մեկուսանա, ցուցաբերի կրկնվող վարքագիծ ու շարժումներ, որը շատ նման է աուտիզմի ախտանշաններինի, սակայն դա աուտիզմ չէ, այլ գլխուղեղի օրգանական ախտահարումով պայմանավորված խոսքային խանգարում է, որի դեպքում տուժում է գլխուղեղի խոսքի զգայական կողմը ապահովող խոսքային կենտրոնը, ինչի հետևանքով երեխան չի ընկալում խոսքը և չի արձագանքում, բնականաբար, տուժում է նաև հաղորդակցումը, իսկ որպես ոչ խոսքային ախտանիշներ այս դեպքում կարող են դիտվել և՛ կրկնվող վարքագիծը, և՛ շարժումները, ուստի նման դեպքերում հարկավոր է կատարել խորը, մանրակրկիտ հետազոտություն, ինչի արդյունքում պատկերն ավելի պարզ և հասկանալի կլինի:

Հեղինակ. ՀՊՄՀ հիմնական դպրոցի լոգոպեդ Անուշ Բաբայան
Լուսանկարը. clinic-virtus.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Hermine, բարև Ձեզ: 3 տարեկան բալիկների մեծ մասն արդեն լիարժեք խոսում է, կան երեխաներ որոնք ավելի դանդաղ են սկսում խոսել: Երեխայի խոսքը զարգացնելու ամենաարդյունավետ և հեշտ միջոցը երեխայի հետ անընդհատ խոսելն է, անընդհատ հարցեր տվեք, ցույց տվեք առարկաներ, որպեսզի ասի անունը, գույնը, շատ ցանկալի է հասակակիցների հետ շփումը, հատկապես մանկապարտեզը: Եթե այնուամենայնիվ արդյունքի չեք հասնում, ցանկալի է դիմել լոգոպեդի, համոզվելու համար, որ երեխան լեզվական խնդիրիներն չունի:

Hripsime

29.01.2016

Yes Dez harc em yxarkel xndrum em aseq erb karox em patasxan@ kartam. Shnorhakalutyun

Hripsime

23.01.2016

Barev Dez yes mi xndranq unem. Txas 3tarekana bayc chi xosum ameninch haskanum ev haskacnuma ir mot himnakan bary ARI ari ari. Asem vor shat ashxygha. Mankapartez tara chmnac xndrum em ogneq inch anem vor txayis xosqy zargana. Mama papa tata appa ays barery evs asuma naxapes shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի Mil, բարև Ձեզ, որևէ կերպ սպասվող 3-րդ երեխայի մոտ աուտիզմը հավանական համարել նրա համար, որ 2-րդ երեխայի մոտ կան նման երևույթներ, տարբերությունը չնչին է, եթե համեմատենք ծնողի հետ, ով դեռևս չունի այդ խնդիրը: Ոչ ոք չի կարող նման ապահովագրություն ունենալ նախքան երեխայի ծնունդը, ինչպես նաև այլ ախտանիշների կամ հիվանդությունների դեպքում: Մենք բոլորս միշտ ունենք նույնքան վտանգ, որքան ցանկացածը:
   

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի ANI, բարև Ձեզ, իհարկե, աուտիզմն այստեղ դեր չունի, ամենայն հավանականությամբ հիպերակտիվություն է: Կարծում ենք լուրջ խնդիր չկա, սակայն անպայման դիմեք մանկաբույժի և հոգեբանի:

Mil

05.05.2014

Բարև ձեզ ես ունեմ 2 որդի ,արաջնեկս նորմալ խոսում է,իսկ երկրորդ տղաս ունեցել է խոսելու խնդիր.Նրա մոտ նկատվել է թեթև աուտիզ. Կուզենաի իմանալ երրորդ երեխաի ունենալու դեպքում ինչքանով է հնարավոր երեխաի աուտիզմով հիվանդ լինելու պարագան.? Շնորհակալ եմ

ANI

30.04.2014

TXAS ARTEN 4 TAREKANIN MOTE SAKAYN DER NORMAL CHI XOSUM AYSINQN BARER ASUME BAYC SHAT QICH EV KISAT. UNI ANHANGIST BNABORUTYUN. SHAT ASHXUSHE, EV DSHVARE NRAN GONE 5ROPE HANGIST NSTECNEL. INCH ANEM VORPESZI NRA MOT XOSQI ZARGACUMN ARAGANA, NRA HASAKAKICNERI NMAN NORMAL XOSI?

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ